Ադրբեջանում «Boss Shelf» ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 17:19

Ադրբեջանում «Boss Shelf» ընկերության մոտ 800 աշխատակիցներ այսօր`մարտի 18-ին, գործադուլ են հայտարարել`պահանջելով բարձրացնել աշխատավարձը և ապահովել բժշկական ապահովագրությամբ, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:
Ընկերության ղեկավարությունը կոչ է արել շարունակել աշխատանքը`խոստանալով վերանայել նրանց պահանջները, սակայն աշխատակիցները, չվստահելով նրանց, պահանջում են գրավոր երաշխիքներ:
Նավթային ոլորտի աշխատակիցների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Գահրամանլըն հայտարարել է, որ նրանց պահանջները արդարացի են:

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply