ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, հարավային Կորեային երաշխիքներ է տալիս և նախազգուշացնում ` հյուսիսային Կորեային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 17:15

ԱՄՆ պաշտոնյան Սեուլ կատարած իր այցի ժամանակ վերջերս հնչած սպառնալիքների վերաբերյալ Պհենյանին զգուշացրել է, որ ԱՄՆ բյուջեի կրճատումից հարավային Կորեային տրվող ռազմական օգնությունը չի տուժելու:
Պաշտպանության քարտուղարի տեղակալ Էշթոն Կարտերը երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ Պհենյանի սպառնալիքները միայն կմեծացնեն Վաշինգտոնի կողմից Սեուլին տրամադրվող օգնությունը: Նա հայտնել է, որ այս պաշտպանական ծրագիրը Սեուլին «միջուկային վահան»-ի տեսքով ապահովության երաշխիք կտա, որը սակայն իր մեջ միջուկային զենք չի ներառի:
Էշթոնը հայտնում է, որ ԱՄՆ բյուջեի կրճատումները չեն փոխի հարավային Կորեայի պաշտպանության հարցը առաջնահերթություն դարձնելուն ուղղված Պենտագոնի ջանքերը:
Պհենյանը զայրացած է իր միջուկային հրթիռի փորձարկման պատճառով ՄԱԿ-ի կողմից իր վրա կիրառվող պատժամիջոցների և ԱՄՆ-հարավային Կորեա զորավարժանքների համար: Վերջերս հյուսիսային Կորեան սպառնացել էր միջուկային զենքով հարձակում գործել Վաշինգտոնի վրա, սակայն այնքան էլ հավանական չէ, որ նա այդ հարձակումն իրականացնելու համար անհրաժեշտ քանակությամբ զենք ունի:

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply