Տարակարծություն թագավորական ընտանիքում`Քեյթը սպասում է տղայի, իսկ արքայազն Ուիլյամը `աղջկա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 16:18

Սուրբ Պատրիկի տոնակատարության ժամանակ բրիտանական թագավորական զույգը գտնվում էր Օլդերշորտ քաղաքում`շրջապատված իռլանադացի զինվորականներով: Քեյթ Միդլտոնը խոստովանեց , որ սպասում է տղայի ծնունդին: Արքայազն Ուիլյամը իր հերթին հայտարարեց, որ երազում է դուստր ունենալ: Հերցոգուհին պետք է ծննդաբերի հուլիսին, հաղորդում է  Sky News: Ժառանգի սեռն  առայժմ գաղտնի է պահվում:

Հանդիսավոր ընդունելությունից հետո, որը տոնի կապակցությամբ  կազմակերպել էին Իռլանդական գվարդիայի առաջին բատալիոնի անդամները, Քեյթ Միդլտոնն ու իր ամուսինը զրուցեցին զինվորականների հետ: Հերցոգուհու հետ զրուցող գվարդիական Լի Ուիլերը հայտնել է, որ աշխարհի ամենանրբագեղ կանանցից մեկի հետ զրույցի հիմնական թեման Քեյթի հղիությունն է եղել:

“Ես հարցրեցի հերցոգուհուն` գիտի արդյոք նա երեխայի սեռը: Նա ինձ պատասխանեց, որ առայժմ ոչ և ավելացրեց` ես երազում եմ տղա ունենալ, իսկ Ուիլյամը սպասում է աղջկա”,-պատմել է զինվորականը:

Հետաքրքիր է, որ ավելի վաղ , համաքաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Քեյթ Միդլտոնը անզգուշաբար ասել էր, որ աղջիկ է ունենալու: Այդ մասին լրագրողներին հայտնել էր մի կին, որը զրուցել էր Քեմբրիջի հերցոգուհու հետ: Տաք լուրը արագ տարածվել էր Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր ԶԼՄ-ներով:

Տեղեկությունը, թե ինչ երեխա կունենա թագավորական զույգը, հետաքրքրում է  ոչ միայն հասարակ քաղաքացիներին, այլև մոլի խաղացողներին, որոնք շարունակում են խաղադրույք դնել այդ կապակցությամբ: Շատերը երազում են կլոր գումար աշխատել այդ վեճում: Այնուամենայնիվ,  ինչ  սեռի երեխա էլ ծնվի, Քեյթ Միդլտոնն ու արքայազն Ուիլյամը ժամանակի ընթացքում կդառնան Անգլիայի թագուհի և թագավոր: Գարնանը բրիտանական իշխանությունները օրենք կընդունեն , որը կհավասարեցնի գահ ժառանգելու տղամարդկանց և կանանց իրավունքները:

Դիտվել է 1710 անգամ:
Print Friendly

Leave a Reply