Բարերարի անունը իրավիճակը չի փոխի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 9, 2010 14:44

Այսօր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազանը «Անկախին» ասաց, որ Մոսկվա կինոթատրոնի ամառային կինոդահլիճի քանդման դեմ ուղղված քաղաքացիական նախաձեռնության կաթողիկոսին ուղղված նամակին պատասխան չի տրվի:  «Դա բաց նամակ է, որին մենք, սովորաբար պատասխան չենք տալիս,- ասաց Սրբազանը,- իսկ մեր դիրքորոշումը այդ հարցի շուրջ փոխված չէ: Մեր համար առաջնայինը եկեղեցու կառուցումն է»:

Արշակ սրբազանն ասաց, որ դեռ վաղ է կառույցը քանդելու մասին խոսելը, քանի դեռ եկեղեցու համար նախագիծ արված չէ.«Նախագծի համար կհայտարարվի տենդեր՝ օրենքի բոլոր պահանջներին համապատասխան»:

Դիվանապետը չկամեցավ բարձաձայնել ամերիկացի բարերարի անունը, մեկնաբանելով, որ դա իրավիճակը չի փոխի:

Դիտվել է 1720 անգամ:
Print Friendly

Leave a Reply