Չորս տարեկան երեխան ընկել է գետը և մահացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 18, 2013 15:32

Մարտի 18-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցին հարակից գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, բնակիչները Սրկղունք գետից դուրս են բերել Գլաձոր գյուղի բնակիչ Անուշ Գալստյանին (ծնվ.2009թ.) և տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Երեխան րոպեներ անց, ցավոք, մահացել է:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply