Բիլլ Գեյթսը աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրել է կապիտալիզմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 14:36

Մուլտիմիլիոնատեր Բիլլ Գեյթսը մեղադրել է կապիտալիստական հասարակությանը մեր մոլորակի իրական խնդիրները նկատել չցանկանալու ու ավելի պարզագույն հարցերը լուծելու համար ուշադրություն ու ջանք չհատկացնելու մեջ:

Նրա խոսքով, պրոգրեսիվ կապիտալիզմն է մեղավոր նրանում, որ արևմուտքի  որոշ պետություններ շատ ժամանակ ու միջոցներ են ծախսում ճաղատության խնդրի լուծման վրա, մինչդեռ մալարիային, որը տարեկան սպանում է երրորդ աշխարհի երկրների ավելի քան կես մլն մարդ, անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում:

Ինչպես հայտնում է Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 67 մլրդ ԱՄՆ դոլար, նա և նրա բարեգործական կազմակերպությունը ընտրություն կկատարեն ավելի կարևոր նպատակների օգտին, որոնցից առաջնահերթ է մալարիայի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումը:

Դիտվել է 1677 անգամ:
Print Friendly

Leave a Reply