Թուրք նախարարը հայտարարել է, որ PKK-ի զինյալները հեռանալու են Թուրքիայից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 18, 2013 18:13
Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը թուրքական “Kanalturk” հեռուստաընկերության եթերում քրդական հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ պարզաբանություններով է հանդես եկել, հաղորդում է թուրքական “Hurriyet” լրատվական կայքը:
Թուրքիայի արդարադատության նախարար Սեդուլլահ Էրգինը նշել է, թե սխալ է այն տեսակետը, թե «Իմրալըի գործընթաց» կոչվող քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը կտևի տարիներ՝ շեշտելով, որ PKK-ի (Քրդստանի բանվորական կուսակցություն) զինյալները մարտի 21-ից մինչև տարեվերջ կհեռանան Թուրքիայից։ Նախարարը հայտնել է, թե PKK-ի զինյալների հեռանալու հետ կապված նոր օրինագիծ են պատրաստելու՝ ապահովելով գործընթացը։
Անդրադառնալով բանտերում գտնվող քուրդ զինյալների նկատմամբ համաներման հետ կապված հարցին` Սեդուլլահ Էրգինը նշել է, որ այդ հարցը օրակարգում չկա։






Facebook
Tweet This
Email This Post
