Խավարասերների պատճառով ավտոբուսով ուղևորությունը դադարեցվել է կեսճանապարհին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 14:19

ԱՄՆ-ում Ատլանտա-Նյու Յորք ավտոբուսային ուղևորությունը  դադարեցրել են խավարասերների պատճառով: Ուղևորության սկզբից 15 րոպե անց  օդափոխության համակարգի արանքներից դուրս են եկել մեծ քանակությամբ խավարասերներ: Ավտոբուսի ուղևորները խուճապի են մատնվել, վարորդը ստիպված կանգնեցրել է այն. բոլոր 48 ուղևորներն իրենց ավտոբուսից դուրս են գցել: Դրանից հետո նոր, մաքուր ավտոբուս է տեղ հասել ու նրանք շարունակել են ուղևորությունը:

Ականատեսները պատմում են, որ խավարասերներն ամենուր էին. պատուհաններին, առաստաղին, նստարաններին: Տրանսպորտային ընկերությունը ներողություն է հայցել ուղևորներից ու խոստացել պարզել, թե որտեղից էին հայտնվել խավարասերները: Ենթադրվում է, որ ինչ որ մեկն իր բեռների հետ է նրանց բարձրացրել ավտոբուս:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply