Վոլոչկովան պատմել է, թե ինչպես են պարուհիներին ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 14:08

Մեծ թատրոնի նախկին պարուհի, ներկայում շոու բիզնեսի աստղ Անաստասիա Վոլոչկովան լրագրողների հետ հարցազրույցում անկեղծորեն պատմել է, թե ինչպես են օգտագործում պարուհիներին:

Նա ասում է, որ գումար ունեցող ցանկացած մարդ կարող է  մեկ գիշերով “պատվիրել”մեծ թատրոնի պարուհի:

“Աղջիկներին ուղղակի ցուցակով իր մոտ է կանչում ադմինիստրատորը ու յուրաքանչյուրին բացատրում`  դու գնում ես այս հավաքույթին կամ այն բանկետին` շարունակությամբ` անկողնով ու բոլոր գործերով: Որոշակի օլիգարխների հետ, որոնք հանդիսանում են խորհրդի հովանավոր, կամ նրա, ով կազմակերպել է այդ հավաքույթը”,-ասել է Վոլոչկովան:

Նախկին պարուհու խոսքով, իրենք` պարուհիները,  դրա դիմաց ոչինչ չեն ստանում ու անում են սոսկ բեմում աշխատանքից չզրկվելու  համար:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply