Արազ Օզբիլիսը մանրամասներ է հայտնել իր ստացած վնասվածքի մասին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 18, 2013 14:10

Կրասնոդարի «Կուբանի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի մասնակցի մարտի 26-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում  կայանալիք Հայաստանի և Չեխիայի հավաքականների հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստը ներկայումս գտնվում է Հոլանդիայում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Օզբիլիսը որոշ մանրամասներ հայտնել իր վնասվածքի մասին: «Վնասվածքս ստացա «Կուբանի» մարզման ժամանակ: Ուժեղ հարվածեցի գնդակին, որից հետո ցավ զգացի ծնկիս շրջանում: Պարզվեց, որ վնասվել է ծնկիս կողային կապանը: Այժմ Հոլանդիայում եմ և մարտի 22-ին պետք է անցնեմ ևս մեկ բուժզննում, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Եթե նույնիսկ դրանից հետո սկսեմ մարզվել, միևնույն է, չեմ հասցնի լավ մարզավիճակ ձեռք բերել: Ես շատ էի ուզում միանալ հավաքականին, բայց, ամենայն հավանականությամբ, ի վիճակի չեմ լինի մասնակցել Հայաստան-Չեխիա հանդիպմանը»,- ասել է նա:

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply