Ուժեղ քամին վնասել է տանիքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 18, 2013 14:01

Մարտի 18-ին, ժամը 10.23-ին տեղեկություն է ստացվել, որ մարտի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչների՝ Ղ. Ավետիսյանի անասնագոմի, հացատան և ավտոտնակի տանիքները (մոտ 28 քմ), Ա. Հովհաննիսյանի անասնագոմի, Շ. Ներսիսյանի տան և կուլտուրայի տան տանիքները՝ մասնակի:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության բաժին:

Մարտի 18-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում ուժեղ քամուց պոկվել է Արարատ Տերտերյանին պատկանող տան տանիքը:

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply