Չինաստանի արևմուտքում 29-ամյա տիբեթցի վանական է ինքնահրկիզվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 13:50

Տիբեթում չինական կառավարման դեմ  զանգվածային բողոքի 5-րդ տարելիցի օրը Չինաստանի արևմուտքում 29-ամյա բուդդայական վանական է ինքնահրկիզման ակտ կատարել: Դեպքը կատարվել է Սիչուանի Կիրտ վանքում:

Կիրտ վանքը համարվում է Տիբեթում չինական կառավարման  դեմ դիմադրության հենակայանը: Տիբեթի ակտիվիստների կարծիքով, Չինաստանի իշխանությունները ճնշում են իրենց կրոնն ու ավանդույթները: Իշխանությունները կարծում են, որ Կիրտի վանականները համագործակցում են արտաքսման մեջ գտնվող տիբեթցիների հետ ու մարդկանց  ինքնահրկիզման դրդում:

Ըստ տվյալների, վերջին 2 տարում ինքնահրկիզվել է  ավելի քան 100 տիբեթցի:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply