Իրական սարդ մարդ, ով կախվում է երկնաքերերից և քայլում կամրջի ծայրով (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 14:16

Ուկրաինացի արիասիրտ 26-ամյա «սքայուոքերը» քայլում է բարձրահարկ շենքի տանիքին տեղադրված տախտակի վրայով, մի ձեռքով կախվում է հենասյունից և ծնկածալումներ է կատարում պատուհանի շրջանակից կախված:

Էքստրեմալ մարզիկը վստահորեն հայտնում է, որ իր համար գոյություն չունի «վախ» հասկացությունը:

«Ժամանակ առ ժամանակ մտածում եմ, որ ես ռոբոտ եմ: Ես ոչինչ չեմ զգում»,- հայտնում է Մուստանգ ծածկանունով տղամարդը:

Նա նաև ավելացնում է, որ մահը  ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել մարդու հետ, բոլորն էլ մահանում են, սակայն ոչ բոլորն են ապրում այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Նրա կարծիքով, եթե ինչ-որ մեկը վախենում է ամեն ինչից, ապա նա պետք է ապրի ստերիլ լաբորատորիայում:

Կիևցի նախկին իրավախորհրդատուն լուրջ վնասվածքներ ունի և հայտնում է, որ եթե ինչ-որ բան պատահի, ապա ինքը ավելի շուտ կմահանա, քան կվնասվի:

Նրա միակ խնդիրը ոստիկանությունն է, որը երբեմն նրան կանգնեցնում է և չի թողնում մինչև վերջ բարձրանալ:

Ինչ Մուստանգը մեկ տասնամյակ առաջ սկսել է իր անվախ զբաղմունքը, նա ինտերնետում մեծ քանակությամբ երկրպագուների ուշադրություն է գրավել:

Նա մանկուց զբաղվում է էքստրեմալ սպորտաձևերով և մտածում է ապագայում զարգացնել իր «սքայուոքերի» կարիերան, ավելի շատ ֆինանսավորում հավաքել իր տեսահոլովակների համար և դառնալ կասկադյոր:

 

Դիտվել է 1642 անգամ:
Print Friendly

Leave a Reply