Փորձություն` Վրաստանի մայրաքաղաքում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 18, 2013 13:54

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մարտի 19-ի երեկոյան տեղի կունենա Եվրոպայի  ըմբշամարտի  առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ , ժամը 13-ից կսկսվեն ազատ ոճայինների  հանդիպումները  Հայաստանից մրցագորգ կելնեն Դավիթ Սաֆարյանը /66 կգ / և Էդգար Ենոքյանը         /96 կգ/:

Թիմում ընդգրկված են  նաև Միհրան Ջաբուրյանը  /55 կգ /,  Նարեկ Սանոյանը  /60 կգ /, Գրիգոր Գրիգորյանը  /74 կգ /,  Մուսա Մուրթազալիևը / 84 կգ /   և գերծանրքաշային Անդրանիկ Գալստյանը:

Բավականին թարմացված է Հայաստանի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի հավաքականի կազմը : Թբիլիսյան  մրցագորգ կելնեն  Հարություն Հովհաննիսյանը /55 կգ /, Ալեքսան Միքաելյանը  /60 կգ /, Սասուն Ղամբարյանը /66 կգ /, Ռաֆիկ Մանուկյանը  /74 կգ /, Արթուր Շահինյանը  /84 կգ /, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր , Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը  /96 կգ /  և Վաչիկ Եղիազարյանը  /մինչև 120 կգ /:

Առաջատարներից մրցագորգ կելնի  միայն Արթուր Ալեքսանյանը:  Նրա մյուս հեղինակավոր  թիմակիցները  /Ռոման Ամոյան , Արսեն Ջուլֆալակյան , Յուրի Պատրիկեև /   արդեն ունեն հարուստ մրցափորձ և Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնությունում  Մարզիչները  մրցելու , պատասխանատու մրցաշարում թրծվելու  հնարարավորություն են տվել հերթափոխի կանգնած տղաներին  Հավատանք, որ նրանք կարդարացնեն սպասելիքները:

Մրցագորգերը հունահռոմեական ոճի ընբիշներին կտրամադրվեն  մարտի 23-ից :

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply