Աշոտյանը Փոստանջյանի արարքի մասին. «Ֆանտազիայի այս տեսակը նոր մարտահրավեր է համաշխարհային հոգեվերլուծաբանների համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2013 13:43

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է, թե ինչու վերջին շաբաթվա ընթացքում չէր անդրադառնում ներքաղաքական զարգացումներին:

«Այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց, ես, թե որպես բժիշկ, թե որպես քաղաքական գործիչ, նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել իր քաղաքական հայտարարությունները:

Քաղցած և ստրես տանող մարդը չի կարող ադեկվատ ընկալել շրջակա միջավայրը, ունակ չէ լիարժեք վերլուծությունների և համարժեք քայլերի: Նա կորցնում է մարդկանց առաջնորդելու համար անհրաժեշտ կենսաբանական հիմքերը:

Սա արդեն քաղաքականություն չէ, սա մարդու ֆիզիոլագիա է:

Սակայն Զարուհի Փոստանջյանի այսօրվա պահվածքը ԱԺ-ում և Սերժ Սարգսյանի անունից Րաֆֆուն ուղղված “նամակը” մերկացրեցին մի նոր խնդիր:

Պարզվում է, որ ոչ ադեկվատ կարող է լինել ոչ միայն “քաղցած”, այլ նաև “կանոնավոր սնվող” ժառանգականները:

Մարդկային ֆանտազիաների մասին բազում գրքեր են գրված, լուրջ ուսումնասիրություններ կան արված:

Սակայն ֆանտազիայի այս տեսակը նոր մարտահրավեր է համաշխարհային հոգեվերլուծաբանների համար»:

Նշենք, որ այօր Զարուհի Փոստանջյանի նամակ էր տարածել, որում իբրև թե Սերժ Սարգսյանը  դիմում էր «նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply