Պետերբուրգում առաջարկում են ստուգել պատգամավորի թեկնածուների հոգեկան առողջությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 13:29

Պետերբուրգի “Յաբլոկո” կուսակցությունից օրենսդիր ժողովի  անդամ Մաքսիմ Ռեզնիկն առաջարկել է պատգամավորների թեկնածուներին անպայման ներկայացնել տեղեկանք հոգեկան առողջության վերաբերյալ: Նա իր առաջարկը բացատրում է նրանով, որ վերջին շրջանում ընդունվող որոշումները բժշկական գնահատականի կարիք ունեն:

Բացատրական գրության մեջ ասվում է, որ հիմա հոգեկան հիվանդություն ունեցող քաղաքացիներին չի կարելի թույլ տալ պետական ու մունիցիպալ ծառայության անցնել:  Նման արգելքը, ըստ Ռեզնիկի , պետք է տարածվի նաև պատգամավորների վրա:

“Պատգամավորի, առավել ևս` քաղաքապետի , նահանգապետի կամ էլ նախագահի սխալներն ընտրողների վրա շատ թանկ են նստում, իսկ երբեմն էլ կարող են հանգեցնել աղետի: Ընդ որում վերջերս ընդունված որոշումները պահանջում են ոչ թե քաղաքական, այլ բժշկական գնահատական”,- պարզաբանել է Ռեզնիկը: Նա որպես օրինակ է բերել ամերիկացիների կողմից ռուս երեխաների որդեգրման արգելքը, որն ընդունվել է Պետդումայի պատգամավորների մեծամասնության ու ստորագրվել է նախագահ Պուտինի կողմից:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply