ԱՄՆ Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի բնակելի հատվածում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 13:28

Ըստ դաշնային ավիացիոն կառավարման բաժնի ներկայացուցչի՝ այսօր ԱՄՆ Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող բնակելի հատվածում տեղի ունեցած օդանավի վթարից մահացել է երկու և վիրավորվել առնվազն երեք մարդ:

Օկլահոմայից Ինդիանա թռչող ինքնաթիռի օդաչուն Սաութ Բենդի շրջանային օդանավակայանին մոտենալիս ռադիոկապի միջոցով հայտնել է, որ էլեկտրականության հետ կապված խնդիրներ կան:

Ինքնաթիռը վթարվել է քաղաքի բնակելի հատվածում՝ վնասելով երեք տներ:

Օկլահոմա քաղաքի դաշնային ավցիոն կառավարման բաժնի ներկայացուցչի տեղեկություններով՝ ինքնաթիռի մեջ եղել են չորս ուղևորներ, որոնցից երկուսը մահացել են:

Հիվանդանոցից The Associated Press-ին հայտնել են, որ երեք վիրավորներից մեկի վիճակը ծանր է, իսկ մյուս երկուսինը՝ բավարար, սակայն հիվանդանոցի ներկայացուցիչը տեղեկություն չի ունեցել արդյո՞ք վիրավորները ինքնաթիռի մեջ են եղել, թե պարզապես քաղաքի բնակիչներ են:

Ինքնաթիռի վթարված հատվածի բնակչությունը  տարհանվել  է՝ հաշվի առնելով ինքնաթիռի բաքից վառելիքի արտահոսքի վտանգավորությունը:

Սաութ Բենդի օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ վառելիքի արտահոսքը իրավիճակը շատ վտանգավոր էր դարձրել:

 

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply