Զավեն Բադոյանի թիմի հաղթանակով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 18, 2013 13:22

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանի թիմը` Բելառուսի Բորիսովո քաղաքի ԲԱՏԷ-ն կիրակի օրը  Բելառուսի սուպերգավաթի խաղարկությունում 1:0 հաշվով պարտության է մատնել Նովոպոլիցկի «Նաֆթանին»: Ուշագրավ է, որ հաղթական գնդակը  խփվել է մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում: Բադոյանը հայտավորված է եղել, սակայն չի մասնակցել խաղին: Նրա թիմը  Բելառուսի առաջնության 1-ին տուրի շրջանակում մարտի 31-ին սեփական հարկի տակ  կհյուրընկալի Մինսկի «Դինամոյին»:

Դիտվել է 649 անգամ:
Print Friendly

Leave a Reply