11 օրվա ընթացքում Բնապահպանական պետական տեսչությունը վարչական տուգանքի 11 որոշում է կայացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 18, 2013 13:13

Բնապահպանական պետական տեսչության կողմից 04.03-15.03.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել շուրջ 1.15 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ  կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  2 որոշում  և  հաշվարկվել է 475.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով  2 ֆիզիկական անձանց նկատմամբ  կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  2 որոշում  և  հաշվարկվել է 429.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում  և  հաշվարկվել է 165.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  գործով  հաշվարկվել է 50.0հազ,դր գումարի  բնությանը պատճառված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

      Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և  հաշվարկվել է 30.0 հազ.դր  գումարի բնությանը պատճառված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

  Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խեցգետնի և ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված  4.0կգ կենդանի խեցգետինը և 5 հատ ՙկարաս՚ տեսակի ձկները սահմանված կարգով  կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 1 հատ տիրազուրկ ցանց և հոսանքի կարգավորիչ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.02 մլն.դր. գումար:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply