Գյումրիի 4 բնակիչներ թունավորվել են շմոլ գազից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 18, 2013 12:43

Մարտի 17-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Բորյան փողոցի 4 շենքի թիվ 21 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 4 բնակիչները:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, գազատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply