Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբն աջակցում է Ֆրանկոֆոնիայի զարգացմանը Հայաստանում

Պաշտոնական, Օրվա լուր | | March 18, 2013 12:27

Մարտի 14-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ ՀՀ Արտաքին գործերի նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի հետ, որին ներկա էին նաեւ բարեկամական խմբի մի շարք անդամներ։

Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2012թ. հոկտեմբերից` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր, Հայաստանում իրականացված քայլերը` ուղղված ֆրանկոֆոն միջավայրի եւ ֆրանսերենի խրախուսմանն ու զարգացմանը: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն, 2013թ. եւս Հայաստանն առաջնային տեղն է գրավում Ֆրանկոֆոնիայի երկրների շարքում` Ֆրակոֆոնիայի միամսյակի շրջանակներում անցկացվող 350 միջոցառումներով:

Ողջունելով ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետեւողական քաղաքականությունը` Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահը եւ խմբի անդամ մյուս սենատորներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետագայում եւս սատարելու Հայաստանին։

 

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply