Ավտովթար Աշտարակ-Ապարան ճանապարհին, 1 մարդ մահացել է, 2-ը հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 18, 2013 12:22

Մարտի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 7-րդ կմ-ին «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան` քարշակով, բախվել է «ԳԱԶել» և «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի  հետևանքով «Վոլվո»-ի վարորդը` 1976 թ. ծնված Մելսիկ Բալասանյանը, տեղում մահացել է, իսկ «ԳԱԶել»-ի վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply