Ալ Քաիդան նոր անդամների է հավաքագրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 11:47

Հետախուզության մոնիթորինգով զբաղվող «SITE» կայքը տեղեկացրել է, որ Ալ Քաիդան պատրաստվում է հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներից հավաքագրել նոր անդամների Ֆրանսիայի  «խաչակիրների»  դեմ պայքարելու համար:

Շաբաթ Իսլամական Մաղրեբում Ալ Կաիդայի (AQIM)  կողմից շահագործվող կայքում տեղադրվել է մի հայտարարություն, որը կոչ էր անում համալրել իրենց զինյալների շարքերը և պայքարել Մալիում կամ Ալժիրում ֆրանսիական զորքերի դեմ:

«Այժմ Իսլամական Մաղրեբի ռազմաճակատը Թունիսի, Մարոկոյի, Լիբիայի և Մավրիտանիայի զավակներին աջակցելու կարիք ունի՝ ֆրանսիացի խաչակիրների հարձակումները կանխելու, տարածաշրջանում իր գործակալներին պաշտպանելու և իսլամական ծրագրերին նոր լիցք հաղորդելու համար »,-գրել է Իսլամական Մաղրեբի Ալ Քաիդան:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply