Չինաստանում ավելի քան 13,000 սատկած խոզերի նետել են գետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 11:29

Շանհայի միջով հոսող գետի մեջ հայտնաբերված սատկած  խոզերի քանակը գերազանցում է 13,000-ը: Սրա մասին  տեղեկացնում է Չինաստանի պետական լրատվամիջոցը:

Խոզերի վարակի ի հայտ գալուց ի վեր Շանհայի խմելու ջրի 22%-ը մատակարարող Հուանգփու գետի միջից դուրս են բերվել 9,460 խոզեր:

Վարակված մսեղիքը գետը նետելու մեջ մեղադրվում են  Ժեյանգ նահանգի բնակիչները:

Սատկած խոզերի նմուշները տարվել են փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ նրանք ունեն այնպիսի հիվանդություն, որը հատուկ է միայն խոզերին և չի փոխանցվում մարդկանց:

 

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply