Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 18, 2013 10:53

Մարտի 18-ին, ժամը 04.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 33 UV 124 (վարորդ` Գ.Պետրոսյան) և «ԳԱԶ 24 » մակնիշի 09 LS 058 պետհամարանիշերի (վարորդ` Գ.Մհերյան) ավտոմեքենաները:

Մարտի 18-ին, ժամը 07.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի մոտ ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Զիլ-130» մակնիշի 07SO390 (վարորդ՝ Թորգոմ Խաչատրյան) և «ԳԱԶ 31» մակնիշի 68ՕՍ600 պետհամարանիշերի (վարորդ Լյովա Ասլայան) ավտոմեքենաները:

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply