Արոնյանը դարձավ միանձնյա առաջատար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 18, 2013 8:13

Լևոն Արոնյանը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում անցկացվող  շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում, հանդես գալով սև խաղաքարերով,   հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Մեր երկրի ներկայացուցիչն ունի  2,5 միավոր և գլխավոևրում է աղյուսակը:

Արոնյանին միավորներով կարող էր հասնել միայն ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, սակայն վերջինս սևերով պարտվեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:

Վաստակած 2-ական միավորով Արոնյանին հետապնդում են Սվիդլերը  և նորվեգացի Մագնուս Կառլսենը: Վերջինս  սևերով առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի նկատմամբ: Ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը միմյանց հետ խաղաղ դաշն կնքեցին և  1,5-ական միավորով Ռաջաբովի հետ բաժանում են 4-6-րդ տեղերը: Գելֆանդը և  ուկրաինացի Վասիլի Իվանչուկն ունեն կեսական միավոր: Նրանք եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply