Կանադայում կալանավորները բանտից փախել են ուղղաթիռով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 7:56

Մարտի 17-ին 2 կալանավոր կանադական Սեն ժերմենի (Քվեբեկի նահանգ) բանտից փախել են ուղղաթիռի օգնությամբ: Ինչպես հայտնել է ոստիկանության սերժանտ Բենուա Ռիչարդը, դա կատարվել է ցերեկը, երբ կալանավորները զբոսնում էին  հիմնարկի բակում: 2 պարան բակ իջեցրած ուղղաթիռը կախվել է օդում. 36-ամյա Բենջամին Յուդոն-Բարբոն ու 33-ամյա Դենի Պրովանսալն այդ պարաններից են բռնվել:

”Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ պահակները չկարողացան արձագանքել ինչպես հարկն է”,-մեջբերվում է Ռիչարդի խոսքը:

Նրա խոսքով, որոշ ժամանակ անց ուղղաթիռը հայտնաբերվել է բանտից 85 կմ հեռավորության վրա, սակայն այնտեղ միայն օդաչուն էր, որը պնդել է, թե իրեն սպառնացել են ատրճանակով: “Օդաչուի կատարած դերը հետագայում պետք է  պարզվի”,-նշել է սերժանտը: Ներկայում ամբողջ Քվեբեկում բանտից փախած կալանավորների որոնումներ են:

Դիտվել է 1494 անգամ:
Print Friendly

Leave a Reply