Բարսելոնայում մարաթոնյան վազքի մասնակիցը մահացել է սրտի կանգից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 18, 2013 7:40
Բարսելոնայում 33-րդ մարաթոնյան վազքի մասնակիցը վերջնագիծը հատելուց հետո մահացել է սրտի կանգից: 45-ամյա տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայով Օսպիտալետ-դե-Լյոբրեգատ քաղաքի հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
Մահվան պատճառները պարզվում են: Հայտնի է, որ կատարվածը սպորտային ծանրաբեռնվածության հետևանք է:
Մարաթոնի կազմակերպիչները նրա հարազատներին ու մտերիմներին ցավակցություն են հայտնել:






Facebook
Tweet This
Email This Post
