Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին խաղաղություն անվանակարգում ներկայացվել է Նոբելյան մրցանակի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 18, 2013 2:50

Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին (ԲՈՒԵ) ներկայացվել է Նոբելյան մրցանակի, հայտնում է  (ԲՈՒԵ) Սրբազան Սինոդի պաշտոնական կայքը:

Այս տարի Բուլղարիան նշել է բուլղար հրեաների ազատագրումը Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Ժողովրդական ժողովը (խորհրդարան) 1943-ին որոշում ընդունեց, որով արգելվում էր հրեաների դեպորտացիան, չնայած ֆաշիստական Գերմանիայի կողմից ճնշմանը  “հրեական հարցի վերջնական լուծման” ուղղությամբ:

“Գերմանական համակենտրոնացման ճամբարներից հրեաների փրկության ձեռնարկի հեղինակն ու հոգևոր շարժիչ ուժը Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին էր”,-նշվում է Սրբազան սինոդի հաղորդագրության մեջ:

ԲՈՒԵ-ն Նոբելյան մրցանակի ներկայացնելու առաջարկի հեղինակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեայի պատվավոր անդամ Լիչեզար Տոշևն է: Պատվավոր պարգևի դափնեկրի անունը հայտնի կդառնա այս տարվա հոկտեմբերին, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply