Շվեցարուհի զբոսաշրջիկի բռնաբարությունը խոստովանել են հինգ հնդիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2013 20:37

Հնդկաստանում Շվեցարացի զբոսաշրջիկ կնոջը խմբակային  բռնաբարած և նրա ամուսնուն ծեծած  հինգ ձերբակալվածները խոստովանական ցուցմունք են տվել:

Հանցագործությունը կատարվել է Մադհյա Փրադեշ նահանգում: Շվեցարացի ամուսինները Հնդկաստանում ճամփորդում էին հեծանիվով և մի փոքր հանգստանալու համար վրան էին խփել: Հինգ տեղացի բնակիչներ որոշել են հարձակվել եվրոպացիների վրա, հաղորդում է  “Интерфакс“գործակալությունը:

Նրանք հարձակվել են զբոսաշրջիկների  վրա, ծեծել են շվեցարուհու  39-ամյա ամուսնուն, իսկ հետո բռնաբարել են կնոջը: Այնուհետև չարագործները թալանել են տուժածներին  և անհետացել: Շվեցարուհին հոսպիտալացվել էր:

Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply