Շիրակի գեներալ մարզպետին կհաջողվի՞ կանխել Գյումրիում սպասվող արյունահեղությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2013 20:01

Լրագրող Համլետ Մոսինյանի բնութագրմամբ, Գյումրում պայթունավտանգ իրավիճակ է Երկու օր է` գյումրեցիների խոսակցության ու համացանցում քննարկվող միակ թեման նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի`« Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցն է , որի ժամանակ նախկին քաղաքագլուխը ծաղրեց ու սպառնաց ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Վերջինիս մասին խոսելիս` նախկին քաղաքապետը նրան «սա» դերանունով էր դիմում, խաբեբա, կենդանակերպ էր անվանում, խորհուրդ էր տալիս ոչ թե այդպես շուտ-շուտ, այլ գոնե տարին մեկ անգամ փոխել ճակատի թանաքի գույնը: «Էն կինոն տեսե՞լ ես. որ գլխարկը կուքա, իրանք կփոխեն, իրանց պես, «Հարսանիք Մալինովկայում»,- Սամվել Բալասանյանին այսպես բնութագրեց Վարդան Ղուկասյանը: Նախկին քաղաքապետը երեսով էր տալիս , որ ինքը դարձրեց Բալասանյանին պատգամավոր: Ըստ Վարդան Ղուկասյանի, վերջինս ոչ լեգիտիմ պատգամավոր է , ոչ էլ լեգիտիմ քաղաքապետ: Նրան մեղադրեց քաղաքապետարանը քաղմաս դարձնելու մեջ և այսպես շարունակ: Ղուկասյանը ընթացքում նաև սպառնաց ` նախազգուշացնելով. « Արա, գործ արեք, մեզ միք բան ասեք, մենք ինքնասիրության համար կարող ենք 10 տարի, 20 տարի դատվել կամ մեռնել. շառերդ քաշեք, գնացեք գործ արեք, մենք եկել ենք ձեզ ասելու` շառերդ քաշեք, գործ արեք»: Ներկայիս քաղաքապետն էլ բավական դաժան պատասխան հղեց Վարդան Ղուկասյանին `երեսով տալով վերջինս հոգեպես ոչ առողջ լինելը , քաղաքը թալանելը, եվրոպական կլինինկաներում բուժվելն ու առանց փողերը վճարելու` փախուստի դիմելը և այլն: Գյումրեցիները կանխատեսում են, որ իշխանական վերնախավի չմիջամտելու դեպքում այն կավարտվի արյունահեղությամբ: Օրինակ` մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց լրագրող-վերլուծաբան Համլետ Մոսինյանը, ով ասաց, որ սա լուրջ մարտահրավեր է Շիրակի ներկայիս մարզպետի համար: Մեր այն հարցին, թե Գյումրու բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու ցանկություն ունեցող Սերժ Սարգսյանը իշխանափոխությամբ փոխեց, թե՞ ընդհակառակը ավելի լարեց մթնոլորտը, մեր զրուցակիցն ասաց. « Սերժ Սարգսյանի ցանկությունը շատ լավն էր, բայց նրա ձեռքին կախարդական փայտիկ չկար , որ էդ փայտիկով խփեր ու Գյումրիում բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավեր: Դրա համար քրտնաջան աշխատանք է պետք, դրա համար ոչ միայն քաղաքապետի, այլ կառավարության աշխատանքն է պետք: Վարդան Ղուկասյանի ելույթը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ իշխանավորները լավ տեղյակ չեն, թե տեղերում ինչէ կատարվում: Նրանց թվում է , թե քաղաքապետ փոխելով ամեն ինչ կլուծվի , նախորդ օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ամենևին էլ այդպես չէ: Նախորդ քաղաքապետը, վստահ լինելով չգիտեմ ինչի վրա, խոսում էր : Ես անկեղծորեն ասեմ, ոչ մեկի կողմնակիցը չեմ, բայց ներկայիս քաղաքապետը այնպիսի ժառանգություն է ստացել , որ տարիներ են պետք թերությունները շտկելու համար, միլիոնավոր դրամների պարտքը, կիսատ-պռատ գործերը ավարտելու համար: Ես առանձնապես հույսեր չեմ կապում իհարկե Բալասանյանի հետ, հիմա երևում է, որ ինքը հունի մեջ դեռ չի կարողանում մտնել, լավ չի պատկերացնում իր աշխատանքը, բայց միևնույն ժամանակ, չեմ էլ կարող էդքան մեղադրել. ինքը ոչ թե շեն օջախ է ստացել, ինչպես Վարդանն էր հայտարարում, այլ քանդված օջախ, որը շենացնելը շատ դժվար կլինի: Այդ փոխհրաձգությունը խայտառակություն էր, ես առաջին անգամ էդպիսի արտահայտւթյուններ, էդ աստիճանի խայտառակություն լսեցի ղեկավար մարդուց և ոչ թե ինչ-որ փողոցում կամ տանը, այլ եթերում»: Լրագրողի կարծիքով, այս փոխհրաձգությունը փորձաքար պետք է դառնա Շիրակի նորանշանակ մարզպետի համար: « Մեր նորանշանակ մարզպետի համար գործունեություն առաջին բանը պետք է դառնա, լրջորեն պետք է զբաղվի այս հարցով: Ի՞ նչ է կարող անել և ի՞ նչ է իրեն օրենքով հասնում անելու, ես չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ ինքը փորձված մարդ , ինքը պիտի զբաղվի այս խայտառակությամբ, էդպիսի արտահայտություններ Գյումրու պես փոքր քաղաքում` եթերով, էդպիսի թշնամանք միմյանց նկատմամբ, շատ վտանգավոր է , արյունահեղության բույն է: Ես չգիտեմ Սերժ Սարգսյանը ինքը ժամանակ ունի՞, թե՞ ոչ նման հարցով զբաղվելու, թե՞ զբաղված է էս հետընտրական թոհուբոհով, ամեն դեպքում նոր մարզպետը շատ լուրջ անելիք ունի: Սա մարզպետի առաջինն քննություն է, կամ զաչոտը, չգիտենք որ մեկն ասենք, կամ ժամանակակից տերմինով ասած մարտահրավեր է նրա նկատմամբ: Տեսնենք ոնց է դուրս գալիս քննությունից: Եթե մարզպետը չկարողացավ մի բան անել, Գյումրիում լրջանում է վիճակը , հաստատ արյունահեղություն կլինի, ու ժողովուրդը քիչ հիասթափված է, ծայր աստիճան կհիասթափվի իշխանություններից»,-նախազգուշացնում է Համլետ Մոսինյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Առավոտ

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply