Այրվել է ավտոմեքենայի խցիկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2013 19:42

Մարտի 17-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Սայաթ-Նովա փողոցում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.49-ին, մարվել` 13.59-ին:

Այրվել է 1988 թ. ծնված Ս. Եղիազարյանին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 20 ST 486 պետհամարանիշով ավտոմեքենայի խցիկը՝ նստատեղերով:

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply