Օզբիլիսը չի կարող օգնել Հայաստանի ազգային հավաքականին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 17, 2013 11:08

Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականը Չեխիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ կորուստ ունի; Մարտի 26-ին Երևանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում այդ խաղին, ամենայն հավանակնությամբ, չի մասնակցի Կրասնոդարի «Կուբանի» խաղացող Արազ Օզբիլիսը: Նա ներկայումս  բուժզննում է անցնում Հոլանդիայում:

Օզբիլիսը վնասվածքի պատճառով բաց էր թողել մարտի 16-ին կայացած Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղը: Նախնական տվյալներով՝ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 10-15 օր: Դա նշանակում է, որ Օզբիլիսը չի  կարող օգնել Հայաստանի ազգային հավաքականին:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply