Արոնյանը և Ռաջաբովն առաջատարներն են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 17, 2013 10:57

Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ:

Երկրորդ տուրում , հանդես գալով սպիտակ խաղաքարերով, նա 35-րդ քայլին  առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի նկատմամբ:

Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Թեյմուր Ռաջաբով- Վասիլի  Իվանչուկ` 1:0, Մագնուս Կառլսեն-Վլադիմիր Կրամնիկ` 1/2:1/2, Ալեքսանդր Գրիշչուկ-Պյոտր Սվիդլեր:

1,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Արոնյանը և Ռաջաբովը: 1-ական միավոր ունեն Կառլսենը, Կրամնիկը, Գրիշչուկը, Սվիդլերը: Կեսական միավորով աղյուսակը եզրափակում են Իվանչուկը և Գելֆանդը:

3-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի  Իվանչուկի հետ: ԿԿայանան նաև Սվիդլեր-Ռաջաբով, Կրամնիկ -Գրիշչուկ, Գելֆանդ-Կառլսեն հանդիպումները:

Հավելենք, որ ներկայումս շախմատիստների դասակարգման աղյուսակում Արոնյանը 2-րդն է.

1. Կառլսեն   2870.2

2. Արոնյան   2813.3

3. Կրամնիկ   2800.8

4. Ռաջաբով 2796.8

5. Կարյակին 2786.0

6. Անանդ   2783.0

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply