Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկավ իր հոբելյանական խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 16, 2013 21:40

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի  թիմը` Դոնեցկի «Շախտյորը», ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում  հյուրընկալելիս 3:0 հաշվով առավելության հասավ Օդեսայի «Չեռնոմորեցի» նկատմամբ: Մրցակցի դարպասը «Շախտյորի» երկրորդ գնդակը խփեց Մխիթարյանը:

Նա մասնակցեց Ուկրաինայի առաջնություններում իր 100-րդ հանդիպմանը։

Վաստակած 60 միավորով «Շախտյորը» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տեխնիկական արդյունքներ

«Շախտյոր» – «Չեռնոմորեց»՝ 3:0

Ֆերնանդինյո, 42, Հենրիխ Մխիթարյան, 59, Լուիս Ադրիանո, 73

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply