Հունգարիայում տանկեր են ուղարկվել երկու օր ձյան տակ մնացած 10,000 վարորդներին ազատելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 21:31

Հունգարիայում օգտագործվել են սառը պատերազմի ժամանակաշրջանի տանկեր ահռելի ձնահոսքի տակ մնացած 10,000 վարորդներին ազատելու համար:
Ռուսական T-72 ռազմական տանկերը անցել են սառույցով պատված ճանապարհներով ազատելու Բուդապեշտից Վիեննա տանող մայրուղու վրա մեքենաների մեջ մնացած հազարավոր մարդկանց, որոնց մեծ մասը հինգշաբթի օրվանից այդտեղ էին:
Ուրբաթ օրը ձյանմրրիկը հանկարծակի հարվածել էր Բալկանները, Սլովակիան և Լեհաստանը, որի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ: Հունգարիայում ձյան պատճառով մարդիկ ամբողջ գիշեր մնացել են մեքենաների, ավտոբուսների և գնացքների մեջ, իսկ տասնայկ գյուղեր ու քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության:

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply