Միլիարդատեր Բիլ Գեյթսը կապիտալիզմը համարում է այն հիմնահարցի հիմնական պատճառը, թե ինչո՞ւ են տղամարդկանց ճաղատության դեմ պայքարելուն ուղղված ֆոնդերը մեծ մալարիայի դեմ պայքարի ֆինանսավորումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 21:22

Միլիարդատեր Բիլ Գեյթսը մեղադրել է կապիտալիստական համակարգին այն բանի համար, որ հիմնական օգնության ֆոնդերը կազմվում են հարուստներին անհանգստացնող հարցերի համար, այլ ոչ է թե աղքատներին քայքայող համաշխարհային համաճարակների դեմ պայքարելու համար:

Այս մասին Microsoft-ի հիմնադիրը հայտնել է համաժողովի ժամանակ՝ խոսելով, մալարիայի դեմ պայքարելուն ուղղված, վերջին շրջանում իրականացրած իր բարեգործության մասին:

Նա նաև ավելացրել է, որ մարդասիրական տեսնակյունից մալարիայի դեմ պայքարը մեծ նշանակություն ունի՝ ընդգծելով, որ տղամարդկանց ճաղատության դեմ պայքարելու համար շատ ավելի հեշտ է ֆինանսավորում գտնել, քան մալարիայի նման համաճարակի դեմ պայքարելու համար:

Գեյթսը այս անհավասարության հիմնական պատճառը համարել է զուտ կապիտալիստական մտածելակերպը:

Գեյթի կարողությունը գնահատվում է 67 միլիարդ դոլար, և իր ժամանակի մեծ մասը իր կոնջ Մելինդայի հետ նա նվիրում է բարեգործությանը:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply