Բահրեյնի ապստամբության ժամանակ ցուցարարը հրդեհվել է, երբ ոստիկանի արձակած գնդակը դիպել է նրա ձեռքին գտնվող բենզինե ռումբին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 21:05

Չորեքշաբթի օրը բահրեյնցի հակակառավարական ցույցի մասնակիցը հայտնվել է կրակի բոցերի մեջ, երբ ոստիկանի կողմից արձակված գնդակը դիպել է նրա ձեռքում գտնվող դյուրավառ նյութից պատրաստված ռումբին: Մինչ այժմ պարզ չէ արդյո՞ք այդ մարդը ողջ է, թե ոչ:

Ընդդիմության տվյալներով՝ ցույցերի ընթացքում վիրավորվել է 35 մարդ, որոնցից երեքի վիճակը ծանր է, իսկ կառավարությունից հայտնում են, որ վիրավորվել են մի շարք ոստիկաններ:

Այս համազգային ցույցերի հետևանքով կառավարության հակառակորդները փակել են փողոցները, խանութները և չեն հաճախում դպրոցներ, ինչպես նաև աշխատանքի:

Այս ցույցերը կազմակերպվել են 2011 թ-ին երկրում ծայր առած դեմոկրատացման գործընթացի երկրորդ տարին նշելու համար, որը ճնշվել էր Սաուդյան Արաբիայի միջամտությամբ: 2011թ-ին Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները 1,500 զինվոր ուղարկեցին երկիր ցուցարարների դեմ կառավարությանը աջակցելու համար:

Բահրեյնի շիա մեծանմսանությունը շարունակում է գրեթե ամենօրյա փոքրիկ ցույցեր կազմակերպել սահմանադրական միապետությունը ղեկավարող սունի ալ-Խալիֆա ընտանիքի դեմ՝ պահանջելով հավասարություն: Վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ոստիկանության հետ բախման ժամանակ մահացել են երկու երիտասարդներ:

Երկրի ամենամեծ ընդդիմական խմբավորում հանդիսացող իսլամիստական Ուեֆաք միավորումից հայտնում են, որ չորեքշաբթի կեսօրվա դրությամբ առնվազն 10 մարդ է վիրավորվել ոստիկանների հետ բախման հետևանքով, քանի որ ոստիկանները խաղաղ ցուցարարների դեմ օգտագործում են ռազմական փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Մինչդեռ Տեղեկատվական կառավարական մարմնից տեղեկցրել են, որ երկաթյա ձողերով, ինքնաշեն ռումբներով և դույրավառ նյութից պատրաստված պայթուցիկներով զինված ցուցարարների հարձակումներից վիրավորվել են մի քանի ոստիկաններ:

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply