Philips ընկերությունը ստեղծել է 2000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ, ապակու կտորի տեսք ունեցող «անհետացող» հեռուստացույց (տեսանյութ)

Օրվա լուր | | March 16, 2013 18:11

Ժամանակակից հեռուստացույցները մեծամասամբ նման են միմյանց, սակայն էլեկտրոնիկա արտադրող ընկերություններից մեկը ստեղծել է մի հեռուստացույց, որը հյուրասենյակում հազիվ է նկատվում:
Philips-ի նոր DesignLine կոչվող հեռուստացույցները այնպես են նախագծված, որ անջատված ժամանակ կարծես թե անհետանում են սենյակում:
Հռուստացույցի առաջնամասը բաղկացած է շատ բարակ սև ապակուց, որը անջատված ժամանակ նմանվում է սև «պատուհանի»:
Նոր DesignLine-ի էկրանը ունի 117սմ լայնություն և 140սմ երկարություն: Այն Մեծ Բրիտանիայում վաճառքի կհանվի 2013թ-ի հունիսին 2000-2800 ֆունտ ստեռլինգով:

Ընկերությունից հայտնում են, որ նոր DesignLine-ը չունի տեսանելի անկյունակ, կանգնելու հարմարանք այն պարզապես պատին հենված բարակ ապակու կտոր է:
Նրա երեք կողմերում տեղադրված լույսերը հնարավորություն են տալիս համաժամանակյա կերպով ցուցադրել գունավոր լույսերը և էկրանի հետնամասում երևացող պատկերները, ինչը լողացող տպավորություն է հաղորդում էկրանին:

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply