Ցեղասպանությունը չընդունենք, բայց ներողություն խնդրենք. TÜSİAD անդամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 16:47

Թուրք արդյունաբերողների և  ձեռնարկատերերի միության (TÜSİAD) ղեկավար խորհրդի անդամ, նախկին դեսպան Վոլկան Վուրալը թուրքական “Բուգյուն” թերթի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ անրադարձել է  Հայոց ցեղասպանության հարցին, հաղորդում է թուրքական “T24” լրատվական կայքը:

Վուրալը առաջարկում է “Հայերի ցեղասպանության 100-ամյակին`2015թ.-ին, ներողություն խնդրել և թուրք-հայկական սահմանը նորից բացել”:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նախկին դեսպանը պահպանել է իր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, վերջինս պատասխանել է. “Այո, ես իմ այն նույն կարծիքին եմ, որ Հայաստանի հետ պետք է հարաբերություններ հաստատել, ցեղասպանությունը չընդունենք, բայց ներողություն խնդրենք: Այս հողերում միլիոնից ավել հայեր են ապրել: Որոշ դեպքեր են տեղի ունեցել: Ոմանք դրան ցեղասպանություն, ոմանք էլ մեծ եղեռն են անվանում: Իհարկե, այդ դեպքերի համար պատասխանատու է Օսմանյան կայսրությունը: Ուստի անհրաժեշտ է ներողություն խնդրել”:

Վուրալը հույս է հայտնել, որ “թուրք-հայկական սահմանը կբացվի, ինչը մեծապես կնպաստի Կարսի շրջանի զարգացմանը”:

 

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply