Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է որևէ բժշկական զննության ենթարկվելուց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2013 15:32

Հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են Ժառանգություն կուսակցության ղեկավարին. առավոտյան` թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ պարոն Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին` հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները։ Մինչև այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց, անգամ` զարկերակային ճնշման չափման ամենապարզ  հետազոտությունից։ Նա պատճառաբանում է, որ իրեն լավ է զգում և որ անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի բժիշկներին:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, քանի որ այն հետագայում կարող է լուրջ հետևանքներ թողնել նրա առողջության վրա:

Միաժամանակ, առողջապահոթյան նախարարությունից հայտնում են, որ  Հովհաննիսյանը  այսուհետև ևս կգտնվի մասնագետների ուշադրության կենտրոնում և անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply