Բրիտանացի փորձագետները Հայաստանի մարտունակությունն Ադրբեջանից բարձր են գնահատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | March 16, 2013 15:26

 Լոնդոնում գտնվող Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (The International Institute for Strategic Studies, IISS) պատրաստել է 160-ից ավելի երկրների ռազմական եւ պաշտպանական ներուժին նվիրված տարեկան «The Military Balance 2013» կոչված զեկույցը, որում տեղ են գտել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ներուժի վերաբերյալ տեղեկություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցի հեղինակները երկու երկրների բանակների մարտունակության համեմատության մեջ առաջնությունը տվել են Հայաստանին:

Նշվում է, որ Հայաստանի բանակում բարեփոխումներն ավելի արագ են ընթանում, քան ադրբեջանական բանակում: Փորձագետները քննադատատորեն են անդրադարձել Ադրբեջանի բանակի հնարավորություններին: Զեկույցում նշվում է, որ չնայած նավթից ստացվող եկամուտների հաշվին մեծ քանակի զենքերի գնմանը, Ադրբեջանի զինված ուժերն օդային տարածքում միանշանակորեն առավելություն չունեն հայկական օդուժի նկատմամբ, ինչը լուրջ ռիսկային գործոն կարող է հանդիսանալ ռազմական գործողություններ սկսվելու դեպքում: Զեկույցում նաեւ ասվում է, որ նավթն Ադրբեջանին հնարավորություն է տվել C-300 հրթիռներ գնել, սակայն, դեռեւս պարզ չէ, թե անվտանգությունը մեծացնելու տեսակետից դա ինչ է տվել Բաքվին:

 

 

 

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply