Թուրք հանքափորը ցանկանում է պեղել 3.000 տարվա հնության մետաղադրամներ`Թուրքիայի պարտքերը մարելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 15:22

Հաթայցի թուրք հանքափոր Հիքմեթ Ռենչբերը մոտ 150.000 թուրքական լիրա է ծախսել 100 քմ տարածք փորելու համար, քանի որ համոզված է, թե այնտեղ այնպիսի գանձ է գտնելու, որ Թուրքիան փրկվելու է բոլոր պարտքերից, հաղորդում է թուրքական “Hurriyet” լրատվական կայքը:

Նա դեռևս 7 ամիս առաջ 100 քմ տարածքում փորելու թույլտվություն ստանալու համար դիմել էր Մերսինի Մշակույթի և զբոսաշրջության վարչություն։ Ստանալով թույլտվությունը`սկսել է որոնման աշխատանքները:

Ռենչբերը վստահ է, որ այդ տարածքում 3000 տարվա հնության ոսկով լի կաթսաներ կան,և իրեն հաջողվել է հատուկ սարքերով նկարել դրանք։

“Այստեղից դուրս բերված ամեն ինչ պետությանն է հանձնվելու։ Համոզված եմ, որ 24 մետր խորության վրա գտնվող 2-3 քառակուսի մետրանոց սենյակներում կաթսաներ կան, որում, ենթադրում եմ, 3000 տարվա հնության ոսկե մետաղադրամներ կան։ Դրանք կօգտագործվեն  Թուրքիայի բոլոր պարտքերը մարելու համար”,-ասել է Ռենչբերը։

Ոստիկանությունն այդ տարածքում 24 ժամ շարունակ հերթապահություն է իրականացնում, իսկ հարակից շենքերի բնակիչները հաճախ են գալիս այստեղ`գործընթացին մոտիկից հետևելու համար։ Ոմանք պատմել են, որ տարիներ ի վեր խոսակցությունների էին պտտվում, որ այդ տարածքում ոսկիներ կան, սակայն իրենք կարծել են, որ դրանք ընդամենը լեգենդներ են:

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply