Երևան-Վան չվերթը չի փոխի Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 15:08

    Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշքունը նշել է, որ Երևան-Վան չվերթի սկսվելու փաստը չի փոխելու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը: Դեսպանը ասել է, որ բոլորը, հատկապես ադրբեջանական լրատվամիջոցները հստակ կերպով գիտեն, թե Թուրքիան ինչ դիրք է գրավել Հայաստանի նկատմամբ: «Թուրքիայի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը և պետական բոլոր պաշտոնյաները հստակորեն նշում են Հայաստանի հարցում իրենց տեսակետների մասին: Իսկ Երևանից Թուրքիա կատարվող չվերթները պետք է գնահատել որպես մասնավոր ընկերությունների միջև կայացած մի գործարք»,-նշել է դեսպան Ջոշքունը:

«Cihan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դեսպանը սխալ է համարել մամուլում հայտնված այն տեսակետները, թե չվերթի բացումը նշանակում է, որ Թուրքիան փոխել է ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը: «Աշխարհում ղարաբաղյան հարցում Թուրքիայի նման Ադրբեջանին այդքան աջակցող և Հայաստանի հետ սահմանը փակ պահող երկրորդ երկիր չկա: Ուզում եմ, որ հանրությունը չարձագանքի նման լուրերի, անհանգստանալու փոքրիկ պատճառ անգամ չկա: Ղարաբաղյան հարցում և Հայաստանի նկատմամաբ Թուրքիայի դիրքորոշման մեջ հաստատապես որևէ փոփոխություն չկա»,-ասել է Ջոշքունը:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply