Ադրբեջանի բանտերից մեկում բանտարկյալները հացադուլ են հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 14:52

Ադրբեջանի Բինա գյուղում գտնվող համար 17 քրեակատարողական հիմնարկում բանտարկյալները հացադուլ են հայտարարել: Այս մասին ադրբեջանական “Թուրան” գործակալությանը հայտնել է “Ընդդեմ խոշտանգումների” հասարակական կազմակերպության նախագահ Էլչին Բեհբութովը, հաղորդում է “Contact”-ը:

Իրավապաշտպանը հավելել է, որ այդ տեղեկությունն իրեն տրամադրել են մի քանի բանտարկյալների ծնողներ`նշելով, որ այդկերպ իրենց բողոքն են արտահայտում Բինայի բանտի անորակ սննդի դեմ:

Ադրբեջանի Քրեակատարողական հիմնարկների մամուլի ծառայության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս խնդիրը:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply