ԵՄ-ն մերժել է սիրիացի ապստամբներին զենք տրամադրելու ֆրանս-բրիտանական առաջարկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 14:46

ԵՄ երկրների կառավարությունները  մերժել են Սիրիայում զենքերի էմբարգոն վերացնող ֆրանս-բրիտանական առաջարկը, պատճառաբանելով, որ ավելի կսաստկանա տարածաշրջանային անկայունությունը:

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հարցը կրկին կքննարկեն մյուս շաբաթ Բրյուսելում:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը  Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի աջակցությամբ  ջանում է վերացնել էմբարգոն, պնդելով, որ սիրիացիները չպետք է կոտորվեն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը էմբարգոյի վերացման ամենաակտիվ ընդիմախոսն է: Նրա խոսքերով, եթե Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են վերացնել արգելքը, դա չի նշանակում, որ ԵՄ-ի մնացած 25 պետությունները պարտավոր են կողմ լինել:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply