Միրգը` սեքսուալ բնույթի արտահայտություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 14:21

Պարզվում է, որ միրգը միայն համեղ վայելք չէ կամ էլ վիտամինների ու միկրոտարրերի աղբյուր: Այն մեկ այլ կարևոր նշաակություն ունի: Միջին դարերում հարսնացու ընտրելիս  տղամարդիկ աղջկա առջև դրել են մրգով լի սկուտեղ ու հետևել, թե հատկապես որ մրգին նա կմեկնի ձեռքը: Նրանք կարծում էին, որ  այդ նախընտրությունը խոսում է կնոջ բնույթի մասին:

Այսպես. տանձ նախընտրող աղջիկները նման են  պտղամսին. մրգի օվալաձևությունն ընկալվում է որպես գայթակղիչ ու էրոտիկ բնույթ: Կարծիք է եղել, որ տանձ սիրողները հատուկ հմայք ունեն, սիրում են լինել ուշադրության կենտրոնում,այդուհանդերձ, նրանք խոցելի են, երկար են վիրավորանքը հիշում:

“Խնձորե” հոգին սիրելի մրգի նման է, ամուր, հուսալի ու պահպանողական :  Նա չի սիրում փորձարարություն, սակայն հուսալի  կյանքի ընկեր է:

Դրա փոխարեն փորձարարությունների կողմ են դեղձի սիրահարները Նրանք ընկալվում են  ոչպես սառն ու չոր տիկնիկներ, դժվար է նրանց հասկանալը, սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է, քանի որ չոր արտաքինի տակ նուրբ ու զգայուն էակներ են թաքնված:

Արքայախնձորը նախընտրող աղջիկը  ամենայն հավանականությամբ էությամբ գեղագետ է: Նրանք իրենց կյանքում ամեն ինչ ինչպես հարկն է  քննում են, գուցե դա է պատճառը, որ միասեր են:

Խաղող սիրողները սիրում են նաև կյանքը վայելել ու փորձում են միանգամից ամեն ինչ վերցնել կյանքից, նրանք մենակություն չեն սիրում ու չեն վախենում անկողինը կիսել տղամարդկանց հետ ու գլխովին թաղվել զգացմունքների ու տպավորությունների  մեջ:

Արքայաթուզ սիրողները միշտ էլ ուժեղ  տպավորություն են թողնում. Նրանք իրենց սիրած մրգի նման կոշտ կեղևի տակ փափուկ ու խոցվող հոգի ունեն: Ու չնայած այս աղջիկները սովորաբար տղամարդկանց ուշադրության պակաս չեն ունենում, այնուամենայնիվ խոցելի են ու ցանկացած քննադատություն հիվանդագին են ընդունում:

Նարինջ նախընտրողները խորհրդավոր արտաքին ունեն, իրականում փակ մարդիկ են ու կոշտ կեղևի տակ են թաքնվում: Իսկ եթե տղամարդուն հաջողվի ճանաչել նարնջի “միջուկը”, ապա որպես պարգևատրություն կհայտնաբերի ստեղծագործ, հետաքրքիր ներքնաշխարհով ընկերուհի: Իսկ սեքսուալ առումով նա բացահայտվում ու բացվում է աստիճանաբար:

Դիտվել է 4314 անգամ:
Print Friendly

Leave a Reply