Անկարայի քաղաքապետարանի տարբերանշան Վանա կատուն արդեն երկու բեղ ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 14:21

 Անկարայի քաղաքապետարանի մարտ ամսվա հերթական նիստին քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը ներկայացրել է քաղաքի նոր տարբերանշանը՝ ժպտացող Վանա կատուն: Թուրքական «Milliyet»-ից Էվին Գյոքթաշը հաղորդում է, որ երեկ տեղի ունեցած քաղաքապետարանի նիստի ժամանակ ներկայացված տարբերանշանը շատ քիչ է տարբերվում նախորդից: Հունվար ամսին դատարանի որոշմամբ տարբերանշանը անընդունելի էր համարվել այն պատճառաբանությամբ, որ դրա ընտրության որոշումը կայացվել է առանց մեծամասնության կարծիքը հաշվի առնելու: Ահա նոր տարբերանշանում կատվի երեք բեղերից մեկը հանվել է: Արդեն երկու բեղ ունեցող կատուն կիրառվելու է որպես Անկարայի քաղաքապետարանի նոր տարբերանշան:

Նշենք, որ 2011 թվականին ժպտացող Վանա կատու պատկերող տարբերանշանը նույնպես չէր ընդունվել: Այն ժամանակ էլ կատվի դեմքին բեղեր էին նկարել և փոխել էին կապույտ և կանաչ աչքերի տեղերը:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply