Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2013 13:55

Վերջին երեք օրերին հանրապետության տարածքում դիտվել է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մոտ 8-10 աստիճանով: Մարտի 15-ին առավելագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում գրանցվել է +10…+13˚C, Լոռիում` +15…+18˚C, Տավուշում` +15…+20˚C, Արարատյան դաշտում` +21…+23˚C, Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում` +20…+22˚C, Սյունիքի Հովիտներում` մինչև +26˚C:

Մարտի 16-ին, ժամը 10.00 դրությամբ ջերմաստիճանի բարձրացումը հանրապետության տարածքում շարունակվում է և մարտի 15-ի նույն ժամի հետ համեմատ` ջերմաստիճանը բարձրացել է միջինը 4-5, Լոռիում և Սյունիքի նախալեռների առանձին հատվածներում` 7-12 աստիճանով:

Ջերմաստիճանի աճը կշարունակվի մինչև մարտի 17-ի օրվա առաջին կեսը ներառյալ: Մարտի 17-ի երեկոյան ժամերից, մարտի 18-ին և մարտի 19-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Մարտի 18-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում կտատանվի -2…+3˚C, Լոռիում` +3…+8˚C, Տավուշում` +6…+10˚C, Արագածոտնի նախալեռներում` +8…+12˚C, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում` +8…+13˚C, Սյունիքի հովիտներում` +7…+10˚C, Սյունիքի նախալեռներում` +2…+5, Արցախում` +6…+10˚C, Երևանում` +11…+13˚C սահմաններում:

Մարտի 19-ի գիշերը օդի ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում կտատանվի -5…-10˚C, Լոռիում` -2…-7˚C, Տավուշում` +1…+4˚C, Արագածոտնի նախալեռներում` +1…+4˚C, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում` +1…+4˚C, Սյունիքի հովիտներում` +2…+5˚C, Սյունիքի նախալեռներում` 0…+4, Արցախում` +2…+5˚C, Երևանում` +1…+3˚C սահմաններում:

Պայմանավորված մոտեցող ցիկլոնի ուժի թուլացմամբ, որոշակիորեն կնվազի նաև մարտի 17-ից 18-ը սպասվող տեղումների ինտենսիվությունը և կփոքրանա գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման վտանգը:

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply