Ադանացի 13-ամյա տղայի ողբերգական պատմությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2013 13:44

Ադանայում գլխի ծանր վնասվածքով 13 տարեկան Ահմեդ Յըլդըզին երկու տղամարդ հիվանդանոց են տեղափոխել՝ ասելով, թե ավտովթարի է ենթարկվել: Երեխային անմիջապես օգնություն են ցույց տվել, սակայն, չնայած գործադրված ջանքերին, բժիշկները չեն կարողացել փրկել տղայի կյանքը:

«Radikal»-ը գրում է, որ բժիշկները կասկածել են, որ երեխան ավտովթարից է տուժել և այդ մասին հայտնել են ոստիկաններին: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, հարցաքննության են ենթարկվել երեխային հիվանդանոց բերած անձինք: Արդյունքում սարսափելի բան է բացահայտվել: Երեխայի գլուխը ճզմել է սեղմիչ մեքենան պլաստիկ իրերի արտադրության ֆաբրիկայում: Ձեռնարկության սեփականատերը ձերբակալվել է: Ահմեդ Յըլդըզի մեծ եղբայրը՝ Թահիր Յըլդըզին,  պատմել է, որ միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում սովորող տղան  դպրոցական ծախսերը հոգալու համար երկու ամիս առաջ սկսել էր աշխատել չարաբաստիկ ֆաբրիկայում՝ շաբաթական 100 լիրա վճարի դիմաց:

«Մենք կարծում էին Ահմեդը թեյ է բերում, տարածքն է մաքրում: Նշանակում է՝ նրան սեղմիչ մեքենայի գործերն էլ էին տվել»,-պատմել է երեխայի եղբայրը: Անօրինական շահագործման զոհը դարձած երեխայի հայրը՝ Մուստաֆա Յըլդըզը,  առևտրական է, յոթ երեխա ունի, որոնցից ամենափոքրը Ահմեդն էր:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply